Մերոնք`օտար հավաքականներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 18, 2010 11:11

Սեպտեմբերի 19-ին  Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կմեկնարկի Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Ուշագրավ է, որ, Հայաստանի հավաքական թիմերի հայերից բացի, այդ ստուգատեսի մասնակիցներ թվում են նաև մի շարք երկրների հավաքականների կազմերում ընդգրկված մեր հայրենակիցներ: Մասնավորապես, գրոսմայստեր Յուրի Դոխոյանը  Ռուսաստանի կանանց շախմատի առաջին հավաքականի գլխավոր մարզիչն է: Իսկ ահա, ԱՄՆ-ի կանանց շախմատի հավաքականը  գլխավորելու Է գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Սերգեյ Մովսիսյանը խաղալու է Սլովակիայի, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` Բրազիլիայի, Միքայել Հակոբովը` Ֆինլանդիայի, Տաթև Աբրահամյանը` ԱՄՆ-ի, Մերի Գրիգորյանը` Անգլիայի, Դինա և Դալիա Կագրամանովաները` Կանադայի հավաքականներում:

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply