Արծաթ և բրոնզ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 18, 2010 11:04
Բուլղարիայի մայրաքաղաքՍոֆիայում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջինը օրը Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը դարձան մեդալակիր: Փայլուն հանդես եկավ 55 կգ քաշային Գրիգոր Իվանյանը, ով վերջերս Գերմանիայում կայացած երիտասարդների Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել: Նա պարտվեց միայն եզրափակչում և տիրացավ արծաթե պարգևի: Վճռական գոտեմարտում մեր երկրի ներկայացուցիչը զիջեց վրացի Օթար Կայդարաշվիլիին: 60 կգ քաշային Գոռ Հարությունյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ, սակայն պարտվեց ռուսաստանցի Յակուբ Շամիլովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանը հաղթեց Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող Վահե Թութխալյանին: 66 կգ քաշային Գևորգ Թորոսյանն անհաջողության մատնվեց: Տատամի դուրս կգան Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
