Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2010 10:49

Սեպտեմբերի 17-ին ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի` Աբելյան 6 հասցեին հարակից տարածքում այրվել է 2000 քմ. խոտ, Լենինգրադյան 6 հասցեին հարակից տարածքում` 1500 քմ.,  Մարզահամերգային համալիրին հարակից տարածքում` 5000 քմ. մակերեսով խոտ:

Հրդեհներ են բռնկվել նաեւ` Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում. այրվել է 2000 քմ. խոտ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մերձակայքում` 5000 քմ. խոտ, Կոտայքի մարզի Արզնի գյուղում` 20 դեկորատիվ ծառ, խոտ և 2000 քմ. թփեր, Քասախ գյուղում` 2000 քմ. խաղողի այգի և 500 կգ անասնակեր:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply