Պատը թեքվել և սպառնալիք է դարձել երկաթգծի և ճանապարհի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2010 10:42

Երեկ  ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի նախկին «Գյուղքիմիայի» պահեստի ճակատային քարաշեն պատը թեքվել է և վտանգ է սպառնում Գյումրի-Արթիկ-Պեմզաշեն երկաթգծին և Արթիկի Լմբաթ թաղամասի հետիոտնային ճանապարհին:

Ժամը 10.45-ին դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ պահեստի արևելյան ճակատային` 25 մ լայնությամբ և 15 մ բարձրությամբ քարաշեն պատը մոտ 1,5 մետրով հեռացել է կրող կառուցատարրերից (հիմքից)` թեքվելով երկաթգծի և ճանապարհի ուղղությամբ:

Դեպքի մասին տեղեկացվել են Արթիկի քաղաքապետարանը, երկաթգծի ղեկավարությունը և «Գյուղքիմիայի» տնօրինությունը:

Դիտվել է 2086 անգամ:
Print Friendly

Leave a Reply