Խայտառակ ցուցանիշ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 18, 2010 10:07
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստուհիների հավաքականն անհաջողության մատնվեց Մոլդովայում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարի բոլոր հանդիպումներում: Վերջին խաղում մեր երկրի հավաքականը մրցեց Մոլդովայի ընտրանու հետ և պարտվեց 0:2 հաշվով: Մինչև այդ Հայաստանի հավաքականը զիջել էր Ֆինլանդիայի (0:5), Անգլիայի (0:9) ներկայացուցիչնրին: Այսպիսով, մեր երկրի ֆուտբոլիստուհիները եզրափակեցին մրցաշարային աղյուսակը, տասնվեցը գնդակ ընդունելով սեփական դարպասը և ոչ մի գնդակ չխփելով մրցակցի դարպասը: Ինչ խոսք, սա խայտառակ ցուցանիշ է:






Facebook
Tweet This
Email This Post
