HRW. «Թուրքիան պարտավոր է նորից բացել Հրանտ Դինքի դոսիեն եւ հետաքննությանը ներգրավել դատավարությունից դուրս մնացած անձանց»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2010 19:24

Human Rights Watch կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, հանդես է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ Հրանտ Դինքի գործով ընդունած վճռի կապակցությամբ հայտարարությամբ եւ կոչ արել Թուրքիային՝ բացահայտել ոճրագործության հետեւում կանգնածներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպության արած հայտարարության մեջ ասվում է, որ «ՄԻԵԴ որոշումից հետո, թուրք իրավասուները պետք է կրկնապատկեն Հրանտ Դինքի սպանությանը մասնակից յուրաքանչյուրին արդարադատության առաջ հանելու իրենց ջանքերը»:

Կամակերպության՝ Թուրքիայի գծով պատասխանատու Էմմա Սինկլեր-Վեբն ասել է. «ՄԻԵԴ որոշումը չպետք է հանդիսանա Հրանտ Դինքի ոճրագործության մեջ արդարությունը կյանքի կոչելու ջանքերի վերջը: Հետաքննությունը կրկին բացելն ու դատավարությունից դուրս մնացածներին գործընթացի մեջ ներգրավելը Թուրքիայի պարտավորությունն է»: Նա նաեւ հավելել է, որ «եթե Անկարան լուրջ է ՄԻԵԴ որոշումն իրագործելու հարցում, ապա պետք է վերացնի արտահայտման ազատության առաջ եղած խոչընդոտները»:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply