Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը` միջազգային մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 13, 2009 16:19

Հովհաննես ԴանիելյանՄախաչկալայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներից ուժեղագույն ճանաչվեց Հովհաննես Դանիելյանը:
Եվրոպայի չեմպիոնը, հանդես գալով 48 կգ քաշայինների պայքարում, պարտության մատնեց բոլոր մրցակաիցներին և կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Երրորդ մրցանակակիրներ դարձան Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) և Արթուր Խաչատրյանը (75 կգ): Մրցաշարին մասնակցում էին 13 երկրների ներկայացուցիչներ: «Անկախ»-ի հետ զրույցում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ գոհ է մեր մարզիկների մրցելույթներից: Կարևոր է համարվել, որ մարզիկները միջազգային հանդիպումներ անցկացնեն, նախապատրաստվեն աշխարհի առաջնությանը: Վաղը Հայաստանի հավաքականը կմեկնի Սոչի, որպեսզի այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնի, շարունակի նախապատրաստությունը:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply