2010թ սեպտեմբերի 18-19 Սևանա լճում կանցկացվի «Սպորտով դեպի հասարակություն» խորագրով առագաստանավային առաջնություն` ավանդական հայկական առագաստանավերով:

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2010 19:58

Առաջնությունն անցկացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Առաջնությանը կմասնակցեն վեց հաշմանդամային ակումբների թիմեր:

Բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կստանան հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ հաղթող թիմը «Lions clab» միջազգային ակումբի կողմից կպարգևատրվի հաղթական գավաթով:

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply