Մինչ այժմ, ընկերությունը ներդրել է մոտ 37 մլն ԱՄՆ դոլար, ստեղծվել է շուրջ 400 մշտական և շուրջ 200 ժամանակավոր (սեզոնային) աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 17:29

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող “Տիեռաս դե Արմենիա” (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն:

Նախագահ Սարգսյանը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով:

Տիեռաս դե Արմենիա”-ն, լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից մեկը, նաեւ ներմուծում է խաղողի այգիների մշակության ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարևորվում է խաղողագործության բնագավառում նոր մշակույթի եւ ագրոտեխնոլոգիաների տարածման ու եկամտաբերության բարձրացման առումով:-0-

Տեղեկանք.

Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող հայկական այս ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2004թ. նոյեմբերից: Տիեռաս դե Արմենիա” (Հայաստանի հողեր) ՓԲԸն Բաղրամյան եւ Արեւադաշտ գյուղերի հարեւանությամբ սեփականության իրավունքով ձեռք է բերել շուրջ 2300 հա անմշակ հող: Ընկերության զարգացման 15-ամյա ծրագրով նախատեսվում է այդ հողատարածքի 80%-ը դարձնել մշակովի, իսկ մնացած 20%-ը, քարքարոտ և գյուղատնտեսական առումով անպիտան լինելու պատճառով, օգտագործվելու է ենթակառուցվածքների զարգացման նպատակով:

Մինչ այժմ, ընկերությունը ներդրել է մոտ 37 մլն ԱՄՆ դոլար, ստեղծվել է շուրջ 400 մշտական և շուրջ 200 ժամանակավոր (սեզոնային) աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը ծրագրում է առաջիկա 5-6 տարիների ընթացքում նոր այգիներ հիմնելու նպա­տա­կով կատարել լրացուցիչ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply