Հրդեհ «ՍԱՍ» սուպերմարկետում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 15:43

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Երեւանի Քաջազնունու 20ա հասցեում գտնվող “ՍԱՍ” սուպերմարկետի վերելակի հորանում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 00.48-ին պահանջվել է օգնություն և դեպքի վայր են մեկնել ևս յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը:

Դեպքի վայրում ճակատի հատվածում վնասվածք է ստացել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Մ. Ավետիս­յա­նը: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Բժիշկների կողմից տուժածի վիճակը բնութագրվել է բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.16-ին, մարվել` ժամը 03.52-ին:

Այրվել է որպես պահեստային տարածք եւ աշխատասենյակ­ներ գործածվող 350 քմ. մակերեսով նկուղն` իր գույքով:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply