Ուկրաինայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 15:41

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ աշխատանքի եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը` նշելով, որ փոխադարձ այցերը էլ ավելի կամրապնդեն առկա բարեկամական հարաբերությունները եւ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխշահավետ բազմակողմանի համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը անհրաժեշտ համարեց փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դրանք ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում. կողմերի միջև ստորա•րվել են ավելի քան 60 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր:
Դեսպան Բոժկոն շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին արդյունավետ համա•ործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության 5 տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, պարոն Բոժկոն համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերություններում: Նա տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին Կիեւի պետական համալսարանում իր նախաձեռնությամբ կստեղծվի հայագիտության ամբիոն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախա•ահ Վլադիմիր Լիտվինի հնարավոր այցին Հայաստան, որը կնպաստի երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացմանը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply