Ավտովթարներ. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 15:33

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում Վանաձորի քաղաքային գերեզմանատանը հարակից անտառամիջյան ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում “ԿԱՄԱԶ-53111” մակնիշի 10 ԼՏ 840 պետհամարանիշի ինքնաթափ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և 100 մ բարձրությունից գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդ, 1970 թ. ծնված Արմեն Սաղալյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

Տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

Սեպտեմբերի 16-ին ավտոպատահար է տեղի ունեցել Գորիս-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում:

Դեռևս չպարզված հանգամանքներում` “Ֆիթինգ-05” մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ բարձրությունից գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը`  1989 թ. ծնված Նիկոլայ Իլյինը, ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածը հրշեջ-փրկարարների ուժերով դուրս է բերվել ձորից և տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է բավարար:

Այս գիշերը ավտոպատահար է տեղի ունեցել Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր ավտո­ճա­նապարհի 63-րդ կմ-ում:

Դեռևս չպարզված հանգամանքներում` “ՎԱԶ-21063”  մակնիշի 18 ՕՕ 512 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը`  1977 թ. ծնված Ոսկան Հարությունյանը, և ուղևորներ` 1982 թ.ծնված Խաչիկ և 1986 թ. ծնված  Սերգեյ Հա­րությունյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

Ո. Հարությունյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Մյուսների վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply