Արիել Քոեն. ՀՀ-ում ռուսական ռազմակայանի մասին արձանագրությունն ավելացնում է Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանության հնարավորությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 15:35

«Եթե Մոսկվան իսկապես Վաշինգտոնի հետ համատեղ ճնշում գործադրի Հայաստանի վրա, ես շատ կզարմանամ»,- հայտնել է Ռուսաստանի, Եվրասիայի ու միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով Heritage Foundation-ի փորձագետ Արիել Քոենը:

Նրա խոսքով, վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում ԱՄՆ-ն բավական պասիվ է Հարավային Կովկասում, ինչը Մոսկվային թույլ է տալիս առաջատար դեր խաղալ տարածաշրջանի անվտանգության հարցերում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության ուժեղացման մասին խոսում է այն փաստը, որ բոլորովին վերջերս Ռուսաստանը արձանագրություն է ստորագրել Գյումրիում (Հայաստան) ռազմակայանի վարձակալության ժամկետի երկարացման մասին: «Դա ավելացնում է Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանության հնարավորությունները` խախտելով տարածաշրջանում առկա հավասարակշռությունը»,- ասել է Քոենը:

Դրա հետ մեկտեղ ամերիկացի փորձագետը նկատել է, որ իրականում ԱՄՆ-ն` որպես միջնորդ, չի կարող շատ բան առաջարկել բանակցային գործընթացի համար` ավելացնելով, որ խաղաղ գործընթացում դրական դեր կխաղար նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի երկար սպասված նշանակումը: «Ամենայն հավանականությամբ մոտ ապագայում մեզ շատ հանդիպումներ եւ բանակցություններ են սպասվում, բայց ոչ զգալի առաջընթաց»,- ընդգծել է Քոենը, հաղորդում է Trend News-ը:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply