ՙԱրվեստների Պատկերասրահ՚ Մշակութային Հիմնադրամը ներկայացնում է ՙՎերադարձի՚ Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 17, 2010 15:16


ՙԱրվեստների Պատկերասրահ՚ Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Բացառիկ հովանավորությամբ ներկայացնում է ՙՎերադարձի՚ Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնը:

Սեպտեմբերի 22-ին, ժ.12.00-ին ՙԳոլդեն Թուլիփ Երևան՚ Հյուրանոցի ՙՕվալ՚ սրահում տեղի կունենա ՙՎերադարձի՚ Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ՙՎերադարձի՚ Փառատոնի համերգային ծրագրերի, մասնակիցների մասին կխոսեն Փառատոնի հիմնադիրներ ՙԱրվեստների Պատկերասրահ՚ մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, ՙԱրվեստների Պատկերասրահ՚ մշակութային հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը: Ասուլիսին ներկա կգտնվեն նաև Փառատոնի հանդիսավոր բացման համերգի մասնակիցներª շվեյցարաբնակ հանրահայտ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, դաշնակահարուհի Աննա Մանդալյանը:

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է Երևանում:1990-1995թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆ.Մ.Հարությունյանի դաս.), այնուհետև շարունակել է ուսումը ասպիրանտուրայում (պրոֆ.Գ.Գասպարյանի դաս.): 1996-ից հանդես է եկել Ազգային օպերայի թատրոնումª հանդես գալով մի շարք դերերգերով (Փառանձեմ,Կարմեն, Պոլինա,Ադալջիզա և այլն): Բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է.ՙԳրան Պրի՚ª (Մարիա Կալլաս,Աթենք), ՙՄոնտսերրատ Կաբալյե՚ (Անդորրա) ,Վ.Բելինիի անվան միջազգային մրցույթ և այլն: Մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, հանդես է եկել օպերային դերերգերի կատարմամբ բազմաթիվ օպերային թատրոններումª հռչակավոր երաժիշտներ Մ.Կաբալյեի, Խ.Կուռայի, Ս.Գասդիայի,այլ հանրահայտ կատարողների հետ: Նրա երկացանկն ընդգրկուն է. կամերային ստեղծագործություններից մինչև օպերային բարդագույն մեներգեր (Կարմեն, Շարլոտ, Օլգա, Ռոզինա, Կերուբինո և այլն): Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ հանրահռչակ ձայնագրման ստուդիաներում, նկարահանվել է ՙՆորմա՚ ֆիլմ-օպերայում:

ՙՎերադարձի՚ Փառատոնին Վարդուհի Խաչատրյանը կմասնակցի առաջին անգամª ներկայացնելով տարբեր դարաշրջանների ստեղծագործություններ (տղամարդու և կնոջ կատարման համար գրված դերերգեր):

Դաշնակահարուհի Աննա Մանդալյանը ծնվել է Երևանում:1983-ին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆ.Վ.Սարգսյանի դաս.): Աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, Ռ.Մելիքյանի անվ.երաժշտական ուսումնարանում,ապա կոնսերվատորիայի օպերային ստուդիայում:Մասնակցել է ավելի քան 12 օպերային բեմադրությունների: 1988-ից աշխատում է ԵՊԿ կոնցերտմայստերական նախապատրաստության ամբիոնում:Ունի դոցենտի կոչում: Որպես նվագակցող բազմաթիվ ելույթներ է ունեցել մի շարք եվրոպական հեղինակավոր բեմերում, մասնակցել է բազմաթիվ մրցույթների և փառատոների Իսպանիայում, Ռուսաստանում, Հունաստանում, Նորվեգիայում և այլուր: Հանդիսանում է մի շարք հայկական, արևմտաեվրոպական և ամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործությու

նների առաջին կատարողը:

Սեպտեմբերի 22-ին, ժ.19.00-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը ՙՕպերային դիմակներ՚ համերգով կմեկնարկի ՙՎերադարձի՚ Դասական Երաժշտության Չորրորդ Փառատոնը: Փառատոնը հայ հանդիսատեսին կներկայանա 7 համերգից բաղկացած համերգաշարով և կավարտի աշխատանքը հոկտեմբերի 17-ին:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply