Մեհմեդ Ալի Բիրանդ. Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խայտառակությունն է եւ բիծ է նրա հեղինակության վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 13:56

Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խայտառակությունն է եւ բիծ է նրա հեղինակության վրա: Այդ մասին գրում է հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը Posta թերթում: «Թուրքիան կրկին պետք է բացի Դինքի գործըե հոդվածում Բիրանդը գրում է, որ ոստիկանությունը նախապես գիտեր սպանության մասին, սակայն ոչինչ չարեց՝ կանխելու համար հանցագործությունը: «Դինքը սպանվեց միայն այն պատճառով, որ հայ էր եւ տհաճ բաներ էր ասում, որոնք շատերին դուր չէին գալիս»,-գրում է նա:

Բիրանդը հիշեցրեց նաեւ, որ պետական մարմինները վաղուց էին հետապնդում եւ հալածում Դինքին: «Դինքին մեղադրանք էր ներկայացվել չարաբաստիկ 301-րդ հոդվածով եւ դատավարություն էր սկսվել: Սակայն դատարանն արդարացրեց Դինքին: Եվ պատկերացնում եք, որ ատյանին դա դուր չեկավ: Վերստուգիչ դատարանին, որն էլ փոխեց դատավճիռը՝ հայտարարելով, թե Դինքն, իբր, վիրավորել է թուրքական արժանապատվությունը»,-գրում է Բիրանդը, հաղորդում է Ermenihaber-ը

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply