Օքսֆորդի արշավախումբը շարունակում է Քարահունջի ուսումնասիրությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 17, 2010 13:47

Աջից ձախ՝ Միհրան Վարդանյան, Նիկոլաս Հովարդ

Սեպտեմբերի 6-27-ը Սիսիանից 3 կմ հյուսիս գտնվող «Քարահունջ» պատմահնագիտական հուշարձանի շուրջ հետազոտություններ են կատարում Օքսֆորդի համլսարանի «Աստղեր և քարեր» գիտական արշավախումբը:

Արշավախումբը բաղկացած է 5 հոգուց, որոնցից 3-ը հայ են և Օքսֆորդի համալսարանի ուսանողներ: Խմբի ղեկավար Միհրան Վարդանյանն ասաց, որ իրենց նպատակը Զորաց քարերը ՅՕՆԵՍԿՈՅԻ համաշխարհային –մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելն է:

Նրանք նամակ են գրել կառավարություն՝ առաջարկելով, որ կառավարությունը զբաղվի այդ հարցով: «Դա պետության դիրքորոշման հարցն է,- ասաց Վարդանյանը,- բացի այդ մենք դիմել ենք աջակցություն խնդրելով երկրորդ փուլի համար: Հիմա մենք անում ենք մանրակրկիտ նկարահանումներ, որոնց հիմա վրա երկորդ փուլում ուզում ենք լազերային ֆոտոնկարահանում կազմակերպել: Եվ եթե, ինչ-որ ժամանակ հետո, երկրաշարժի կամ այլ ֆակտորների արդյունքում քարերը տեղաշարժվեն, մենք կունենանք հուշարձանի էլեկտրոնային եռաչափ ճշգրիտ պատկերը»:

Նիկոլաս Հովարդն ասաց, որ Քարահունջի բացառիկությունը, որով այն տարբերվում է  անգլիական Սթոունհենջի, ֆրանսիական Կառնակի, հոլանդական Նյու րեջի և այլ նմանատիպ քարային կուտակումներից, դա այն է, որ քարերի մեջ փոքրիկ անցքեր կան, որոնք, հավանական է ուղղված են երկնային տարբեր օբյեկտներ:

Տարբեր տեսակետներ կան, թե ինչի է ծառայել Զորաց քարերը:

Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու՝ Քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ-ից 1-ին հազարամյակների դամբարաններ:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply