ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը «Ֆրութֆուլ Արմենիա» 6-րդ համաժողովի բացմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 23:25

Ֆրութֆուլ ագրոֆորումի հարգելի մասնակիցներ, տիկնայք ևպարոնայք,
առաջին հերթին ուզում եմ ողջունել ձեզ այս միջոցառման անցկացման կապակցությամբ։ Պետք է արձանագրենք, որ ֆորումը յուրահատուկ տեղ է զբաղեցնում մեր կյանքում. տարեցտարի այն դառնում է ավելի հետաքրքիր, ավելանում է մասնակիցների քանակը։ Այս ագրոֆորումն էապես նպաստում է նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, որի ժամանակ հնարավորություն ենք ունենում համատեղ քննարկել կուտակված խնդիրները, ինչպես նաև ծանոթանալ միջազգային լավագույն փորձին։ Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, համաձայն որի` հրավիրում ենք երիտասարդ հետազոտողների ուշադրությունը գյուղատնտեսության զարգացման ուղիների վրա, որոնք էլ ներկայացնում են իրենց հետաքրքիր, նորույթ պարունակող առաջարկները, որոնք կարող են խթանել ոլորտի բարեփոխմանը, նոր ծրագրերի ներդրմանը, որն էլ բնականաբար հնարավորություն է տալիս համախմբել գիտական ներուժը ագրոֆորումի շրջանակներում։
Օրակարգում երկու թեմա է ներառված` խաղողագործության զարգացումը, որը մեր երկրում միշտ եղել է առաջատար ճյուղ գյուղատնտեսությունում, և խաղողագործության արդյունավետության բարձրացումը, որն ունի էական նշանակություն։ Վերջին տարիներին նկատվում են մեծածավալ մասնավոր ներդրումներ խաղողագործության մեջ։ Մի կողմից` այն հնարավորություն է տալիս բարձրացնել խաղողի որակը, նոր տեխնոլոգիաներ ներդնել խաղողագործության մեջ, գյուղացիական տնտեսությունների հողամասերը խոշորացնել, բարձրացնել խաղողագործության մրցակցությունը, մյուս կողմից` նկատում ենք, որ մրցակցություն բարձրանալով ` ստեղծվում են լուրջ խնդիրներ, քանի որ փոքր գյուղացիական տնտեսությունները կորցնում են իրենց մրցունակությունը։ Այս դեպքում նրանք պետք է լինեն համայնքներում, ընդունեն մեկ ռազմավարություն, ունենան միասնական ներդրումներ` նպաստելով կոոպերացիաների ձեւավորմանը։ Այս հնարավորությունից օգտվելը շատ կարևոր է, և ՀՀ կառավարությունը նույնպես իրականացնում է միջոցառումներ, որոնց նպատակն է միավորել փոքր գյուղացիական տնտեսություններին կոոպերատիվների ներքո, որ նրանք նույնպես կարողանան պահպանել իերնց մրցունակությունը։ Ավելին, կառավարությունը պետական ֆինանսական օժանդակություն է ցույց տալիս հենց այդպիսի տնտեսությունների, որոնք ի վիճակի են միավորվել։
Մենք հաստատել ենք նաև մի քանի կարեւորագույն փաստաթղթեր, որոնք վերաբերում են գյուղատնտեսության զարգացմանը։ Առաջինը գյուղատնտեսության զարգացման ռազմավարական հայեցակարգն է, որը բավական երկար ժամանակ պահանջեց. կազմակերպվել են հանրային քննարկումներ դրանց շուրջ, վերախմբագրել ենք հայեցակարգը և հաստատել` հաշվի առնելով բոլոր ներգրավված մասնակիցների կարծիքը։ Երկրորդ փաստաթուղթն այն է, որ մենք ընդունել են նոր հայեցակարգ, թե ինչպես ենք տրամադրելու գյուղացիական տեխնիկան մեր ֆերմերային տնտեսություններին։ Հաստատել ենք հստակ չափանիշներ, ըստ որի` այն տեխնիկան, որ մենք ստանում ենք Չինաստանի կառավարությունից, Ճապոնիայից, առաջին հերթին տրամադրվելու են այն կազմակերպություններին, որոնք միավորվել են։ Սա, բնականաբար, նույնպես կնպաստի, որ ունենանք գուղացիական միավորումներ։ Մյուս փաստաթուղթը վերաբերում է սերմնաբուծությանը, որի նպատակը նույնպես գյուղատնտեսության ոլորտն արդիականացնելն է։ Այս հայեցակարգն էլ նորից խթանում է գյուղացիական տնտեսությունների միավորմանը։
Խաղողոգործությունը մեզ համար ունի էական նշանակություն հատկապես այս փուլում։ Մեզ համար գաղտնիք չէ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ` մթերումների կազմակերպման հետ կապված։ Գյուղացիները հենց այս ժամանակահատվածում բարձրացնում են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, համաձայն որոնց` եթե իրենց արտադրանքը չմթերվի, նրանք կկանգնեն բավականին լուրջ խնդիրների առջեւ։ Այսինքն` սա նշանակում է, որ խաղողագործությունը ունի ոչ միայն տնտեսական նշանակություն, այլևսոցիալական ու քաղաքական բովանդակություն։ Հետեւապես գյուտնտեսական ոլորտում իրականացվող քաղաքականությունը պետք է հասկանալի լինի գյուղացիական տնտեսությունների համար ևնրանց քայլերն էլ համահունչ լինեն այն ծրագրերին, որոնք իրականացվում են մեր հանրապետությունում։
2010 թվականը պրոբլեմային տարի է գյուղատնտեսության համար, քանի որ ունեցանք մեծ կորուստներ ևանկում գյուղատնտեսությունում, որը մեծապես պայմանավորված էր բնակլիմայական վատ պայմաններով։ Չնայած այդ հանգամանքին` խաղողագործության ոլորտում մենք ունենալու ենք աճ։ Վերջինս պայմանավորված է նրանով, որ վերջին տարիներին մեծածավալ ներդրումներ են իրականացվել։ Խաղողագործության բնագավառում վերամշակում, իրացում շղթան ենթադրում է, որ մենք պետք է ունենանք բարձր որակի վերամշակող ձեռնարկություններ։ Ցավոք սրտի, արտադրվող գինիները համաշխարհային շուկաներոմ չեն զբաղեցնում իրենց տեղը,. մենք չունենք հայտնի բրենդներ, որ կարող են դիմանալ մրցակցությանը համաշխարհային շուկայում։ Առաջին հերթին պետք է հստակ գիտակցենք, թե ինչպես պետք է մեր տեղն ունենանք այդ շուկայում։ Ընկերությունները միայնակ չեն կարող լուծել այդ խնդիրը ևանհրաժեշտ է ձեւավորել միասնական ռազմավարություն, այդ պարագայում էլ պետությունը կօժանդակի նրանց ևավելի հեշտ կլինի նպատակին հասնելը։ Խաղողագործության համար կարեւոր է նաևտեղական խաղողը արտահանելի դարձնելը։ Այս տեսակետից մեր ֆորումի երկրորդ թեման, որը նվիրված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ստեղծվող սառնարանային տնտեսությունների, ազատ տնտեսական գոտու ձեւավորմանը, պետք է օգնի մեզ լուծել այդ խնդիրը, այն է` կառուցել լոգիստիկ նոր սխեմա, թե ինչպես ենք մենք նպաստելու, որ հայկական արտադրանքը իրացվի արտասահմանում։ Դրանով մենք կկարողանանք լուծել հետեւյալ խնդիրնեը. առաջին` գյուղատնտեսության բնագավառում մեր հիմնարար խնդիրն այն է, որ շղթան արտադրությունից մինչևիրացում ստեղծված չէ։ Պետության օժանդակությունը մշտապես ուղղված է եղել փոքր գյուղացիական տնտեսություններին, որն այնքան էլ իրեն չի արդարացրել, որովհետևեթե գյուղացին պետության օժանդակությամբ ստանում է արտադրանք, սակայն այն չի կարողանում իրացնել, նշանակում է, որ մենք ամենեւին չենք օգնում գյուղատնտեսության զարգացմանը։
Հետեւապես, օդանավակայանում ազատ տնեսական գոտու ստեղծումը բնականաբար այդ շղթայում կարեւորագույն դեր է կատարում։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է ունենալ լաբորատորիաներ, որոնք պետք է կարողանան հսկել գյուղացիական ապրանքների որակը, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին։ Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ մեծածախ առեւտրով զբաղվող ընկերությունները հրավիրվելու են այդ գոտում իրենց գործունեությունը ծավալելու։ Դա նշանակում է, որ այդ գործընթացը պետք է հասնի նաևհամայնքներ։ Նրանց հետ պետք է կնքվեն երկարաժամկետ պայմանագրեր, նրանց համար պետք է հստակեցվեն գյուղատնտեսական ապրանքների չափանիշները, եթե ցանկանում ենք, որ դրանք մրցունակ լինեն միջազգային շուկայում։ Հաղթող կլինեն այն ընկերությունները, որոնք կկարողանան որակյալ ապրանք ապահովել։
ՀԲ կողմից իրականացվող` գյուղացիական տնեսությունների օժանդակություն տրամադրելու մասին ծրագիրը նույնպես բարձրացնում է դրա արդյունավետությունը, քանի որ համայնքներում ձեւավորված գրասենյակները խորհրդատվություն են մատուցում գյուղացիական տնտեսություններին։ Այս երկու կարեւորագույն խնդիրները, որոնք ներառված են ֆորումի օրակարգում, մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում եւս ի քանի կարեւոր թեզեր, որոնք բխում են կառավարության պատկերացումներից, թե ինչպես պետք է իրականացնենք գյուղատնտեսության արդիականացումը։ Մեր հայեցակարգը ենթադրում է, որ ժամանակակից գյուղատնտեսություն ունենալ առանց ժամանակակից գյուղական համայնքների հնարավոր չէ։ Համաշխարհային գյուղատնտեսական ֆորումը նույնպես անդրադառնում է այս խնդրին, թե ինչպիսին պետք է լինի գյուղատնտեսությունը 21-րդ դարում։ Գյուղատնտեսությունը և գյուղական համայնքները դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն և նպատակ ունենք մեր գյուղերում, համայնքներում ստեղծել ավելի բարեկեցիկ կյանք գյուղացիների համար։ Դա նշանակում է, որ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման, իրացման լոգիստիկ սխեմաները պետք է հասնեն բոլոր համայնքներ և այնտեղ ստեղծվեն նոր աշխատատեղեր։ Միեւնույն ժամանակ, դա նշանակում է, որ մենք դիվերսիֆիկացիայի ենք ենթարկում գյուղատնտեսության ոլորտը։ Միեւնույն ժամանակ, սա համահունչ է ՀՀ կառավարության այն գերակայությանը, որը ենթադրում է, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք համայնքների հավասարաչափ զարգացմանը։
Ագրոֆորումի մասնակիցներին մաղթում բեղմնավոր աշխատանք։

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply