Մահափորձ Դեդ Հասանի վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 13:15

Ասլան Ուսոյանի կամ ավելի հայտնի Դեդ Հասանի մահափորձի կապակցությամբ ձերբակալվածներ չկան:

Օպերատիվ քննչական խմբից «Ինտերֆաքսի»-ին հաղորդել են ,որ ոստիկանական բաժանմունք են բերվել երկու երիտասարդ ու մի աղջիկ,բայց հիմա նրանք ազատ են արձակվել:

Աղջիկը,որ բերվել էր ոստիկանություն ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցիչն էր և դեպքի վայրում ցուցաբերում էր ավելորդ հետաքրքրասիրություն,նրա հետ բացատրական աշխատանք է կատարվել,հաղորդել է տեղեկատվության աղբյուրը:

Մահափորձը կատարվել է հինգշաբթի երեկոյան Մոսկվայի կենտրոնում ,այժմ Ուսոյանը թիկնապահների հսկողության տակ գտնվում է Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Դեդ Հասանին վիրահատել են:»Նման դեպքերում մենք տուժածի համար կազմակերպում ենք հսկողություն ,որպեսզի թույլ չտանք հանցագործություն կազմակերպողին այն վերջացնել»,-բացատրեց Մոսկվայի աստիկանության պետ Վլադիմիր Կոլոկոլցևը:

Նախօրեին պաշտոնական հաղորդագրությունը տուժածների մահվան մասին կատարվել էր անվտանգությունից ելնելով,դա անհրաժեշտ էր կրկնակի մահափորձից խուսափելու համար:

Դեպքի վայրում իրենց աշխատանքն են շարունակում կրիմինալիստները և օպերատիվ քննչական խմբի անդամները: Արդեն հայտնաբերվել է դիմացի շենքի բնակարանը,որտեղից եղել են կրակոցները,այնտեղ գտնվել է զենքը:

73-ամյա Ասլան Ուսոյանը ծնվել է Թբիլիսիում,իր կրիմինալ կյանքը նա սկսել է կովկասյան կրիմինալ խմբավորւմներում: 1960թ նա դարձավ օրենքով գող: 2006թ.Դեդ Հասանը խնդիրներ է ունեցել մի ուրիշ ազդեցիկ խմբավորման հեղինակություն Տարիել Օնիանիի հետ,որի մականունը Տարո է: Ուսոյանի կողմնակիցն էր ԱՄՆ-ից Ռուսաստան վտարված Վյաչելավ Իվանկովը `Յապոնչիկ մականունով: Նրա հետ միասին Դեդը ամբողջովին իր տրամադրության տակ վերցրեց սլավոնական հանցավոր աշխարհը: Կրիմինալ աշխարհը բաժանվեց երկու կլանի և պատերազմը դարձավ թափանցիկ:

2009թ հուլիսին Խորոշեվսկի շոսսեի ռեստորանից դուրս գալուց սնայպերը վիրավորեց Յապոնչիկին:Նա մահացավ պերիտոնիտից երեք ամսից անց: Ասլան Ուսոյանը գրավեց նրա տեղը հանցավոր Օլիմպոսի գագաթին,նա էր ,որ կազմակերպեց Վյաչելավ Իվանկովի թաղումը Վագանկովյան գերեզմանոցում:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply