ՀԱԿ-ի առաջարկած բանաձևի նախագիծը սկզբունքային սխալ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 13:11

Արձագանքելով Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձևի նախագծին, որն առաջարկվում է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից հնարավոր նախաձեռնության օրինակ.

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նշում է.

–         ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ կողմը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունն է;

–         ղարաբաղյան հարցի առնչությամբ միջնորդության այլ ձևաչափ, այդ թվում ՄԱԿ-ը պետք է խստորեն բացառել. ձևաչափի փոփոխումը հակասում է Հայաստանի Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքական կուրսին;

–         ղարաբաղյան հարցը այլ միջազգային ատյաններ տեղափոխելու Հայաստանի ցանկացած նմանատիպ փորձ հնարավորություն է տալու Ադրբեջանին` շարունակելու համախագահության ֆորմատից շեղված քաղաքական կուրսը (ինչպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձևերի ներկայացման, այնպես էլ հակահայկական վարքագծով հայտնի ԻԿԿ-ին, ՎՈՒԱՄ-ին կամ Թուրքիային միջնորդ դարձնելու փորձերով):

Հաշվի առնելով նշված հանգամանքները, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը սկզբունքային սխալ է համարում ՀԱԿ-ի առաջարկությունը և կոչ անում նմանատիպ նախաձեռնությունները ներկայացնել միայն ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

Վահան Դիլանյան

Դիտվել է 1454 անգամ:
Print Friendly

Leave a Reply