Աշտարակ-Ապարան մայրուղու գազալցակայանի պայթյունից վիրավորվել է 3 մարդ

Օրվա լուր | | July 13, 2009 15:33

Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան մայրուղու վրա գտվող «Շամյան-Արտո» գազալցակայանի գազամղիչների կայանում հուլիսի 11-ին տեղի ունեցած պայթյունից 1-ին և 2-րդ կարգի այրվածքներով Աշտարակի հիվանդանոց են տեղափոխվել նույն գազալցակայանի աշխատակից, Կարբի գյուղի բնակիչ Արմեն Մայիլյանը, Արարատի մարզի Այգեզարդ գուղի բնակիչ Ստեփան Հակոբյանը և Ուջան գյուղի բնակիչ Ադամ Մխիթարի Պողոսյանը:

Աշտարակի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրանց տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply