Համայնքապետի ընտրություններ` Այգեզարդում եւ Գոռավանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 11:34

Արտաշատի տարածաշրջանի Այգեզարդ եւ Արարատի տարածաշրջանի Գոռավան համայնքներում սեպտեմբերի 19-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը,  ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել, համապատասխանաբար, գործող համայնքապետեր, ՀՀԿ անդամներ Արթուր Մանուկյանը եւ Արսեն Բազիկյանը: Նշենք, որ Այգեզարդի բնակիչների թիվը 3239 է, իսկ Գոռավանինը` 2605:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply