Սեմինար` տարրական դասարանների ուսուցիչների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 17, 2010 11:11

«Զանգակ-97» հրատարակչությունը հոկտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների տարրական դասարանների ուսուցիչների համար կանցկացնի սեմինար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, սեմինարին կարող են մասնակցել ինչպես Երեւանի, այնպես էլ Հայաստանի մարզերի դպրոցների մանկավարժները, որոնք կվերապատրաստվեն մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն առարկաների գծով:

Ըստ Ս. Մկրտչյանի` սեմինարը նպատակ ունի ծանոթացնել ուսուցիչներին կրթական ոլորտի նորամուծություններին, առարկաների դասավանդման նոր մեթոդներին: Դասագրքերի հեղինակների հետ հանդիպումները եւ քննարկումները նոր լիցք եւ գիտելիք կտան մանկավարժներին ուսումնական ողջ տարվա համար: Սեմինարը կանցկացվի շաբաթական մեկ անգամ:

Դիտվել է 2252 անգամ:
Print Friendly

Leave a Reply