Բաքվի Հ. Ալիեւի անվան օդանավակայանում գողության աղմկահարույց դեպք է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 10:40

Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում գողության դեպք է արձանագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի իրավապահ մարմինները «APA» գործակալությանը հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի՝ օդանավակայանում գտնվող BMI ընկերության («British Airways» ընկերության տարածաշրջանային բաժանմունքը) աշխատակից Մուզաֆար Ալեսգերովը գողություն է կատարել օդանավերի բեռնամասից: Նա տարբեր ժամանակներում Ադրբեջանի քաղաքացիներին եւ օտարերկրացիներին պատկանող ուղեբեռներից հարյուր հազարավոր եվրո եւ մեծ քանակությամբ ոսկյա զարդեր է գողացել: Իրավապահները հայտնել են, որ Մ.Ասգերովի դեմ հարուցված քրեական գործով մեծ թվով տուժածներ են անցնում, որոնց թվում կան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ արտասահմանյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քաղաքացիներ:

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply