Կրկին ընդդեմ թուրքերի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 17, 2010 10:03
Սեպտեմբերի 22-27-ը Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստնրիների հավաքականն Իսլանդիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի: Մեր երկրի ներկայացուցիչների հետ նույն խմբում են ընդգրկված նաև Թուրքիայի, Իսլանդիայի, Չեխիայի հավաքականները: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը խնդիր է դրել իր սաների առջև խմբում տեղ զբաղեցնել առաջին երկու հորիզոնականներից մեկում և պայքարը շարւնակելու իրավունք ստանալ: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 20-ին: Այն իր առաջին հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 22-ին` Թուրքիայի ընտրանու հետ: Երկու օր անց մեր թիմը կմրցի չեխերի, իսկ սեպտեմբերի 27-ին` իսլանդացիների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
