Բախումները Մոգադիշուում սաստկանում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2009 14:34

SOMALIA FIGHTINGԻսլամիստ գրոհայինների և կառավարական ուժերի միջև բախումները Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում ավելի են սաստկացել: Դրանց արդեն զոհ է գնացել առնվազն 40 մարդ:

Կառավարությունն առաջին անգամ ուղղակիորեն դիմել է Աֆրիկյան Միության խաղաղապահներին` ներգրավվել հակամարտության մեջ: 4300 հոգուց բաղկացած խաղաղապահ ուժը, որը սովորաբար խուսափում է անմիջականորեն գրոհայինների դեմ պայքարում ներգրավվելուց, մարտի մեջ է մտել, երբ վտանգը սպառնացել է իր դիրքերին:

Euronews.net

Լուսանկարը` AP

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply