«Հատիսը» կխաղա Կուրսկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2010 9:39

Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմը սեպտեմբերի 27-29-ը Ռուսաստանի Կուրսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի: Ներկայումս այն գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Փաստորեն, միջազգային մրցաշարի մասնակցությունը փորձություն կլինի հոկտեմբերին մեկնարկելիք Եվրոպայի գավաթի խաղարկությունից առաջ: Նախապատրստվողների թվում են` Ամանդա Ջեքսոնը, Աննա Բաղդոյանը, Հասմիկ Միքայելյանը, Սաթենիկ Մարտիրոսյանը, Անի Պետրոսյանը, ուկրաինացի բասկետբոլիստուհիներ Աննա Պոկոյովան, Գաննա Զարիցկան:Նրանց են միացել ԱՄՆ-ից ժամանած Էրիկա Դևիսը, Բրիտանի Դենսոնը, Քիաննա Չիպին, ինչպես նաև Քրիստինե Քեփենեկյանը, ով  Հայաստանի հավաքականի կազմում հաջող մրցելույթներ է ունեցել նախորդ մրցաշրջանում: Թիմին հոկտեմբերին կմիանա  Կանադայի հավաքականի խաղացող Լուիզ Չափդելայնը:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply