«Օրենքով գող» «Դեդ Հասանին» (Ասլան Ուսոյան) սպանե՞լ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2010 3:42

Հանցավոր շրջաններում «Դեդ Հասան» անունով հայտնի 70-ամյա Ասլան Ուսոյանի դեմ Մոսկվայի կենտրոնում մահափորձ է կատարվել. նա մահացել է հիվանդանոց տանող ճանապարհին:

Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Սպանությունը տեղի է ունեցել երեկոյան Տվերսկայա փողոցի վրա: Ուսոյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում»,-ասել է նշված աղբյուրը:

Նրա խոսքերով, «շտապօգնության բժիշկները տուժողին օգնություն են փորձել ցույց տալ տեղում, ապա հիվանդանոց տանող ճանապարհին, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել, և Ուսոյանը մահացել է»:

Հանցավորության մեջ հեղինակություն Ասլան Ուսոյանի դեմ մահափորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 30 և 105 հոդվածներով: Ինչպես հաղորդում է «Эхо Москвы»-ն, այս մասին հայտնել է Քննական կոմիետի ղեկավար Վլադիմիր Մարկինը:

Վերջինիս խոսքերով, երեկոյան` մոտավորապես ժամը 8-ի սահմաններում, շենքի մուտքից ներս մտնելու պահին Ուսոյանի և նրա թիկնապահ Բաղրամյանի վրա մի քանի անգամ կրակել են դիպուկահար զենքից: Երկու տուժողներն էլ հոսպիտալավորվել են հրազենի վնասվածքներով:

Սակայն, Մարկինը ձեռնպահ է մնացել Ուսոյանի և Բաղրամյանի մահվան մասին հաղորդագրությունը մեկնաբանելուց:

Դիտվել է 2057 անգամ:
Print Friendly

Leave a Reply