Հայ աշակերտին սպանած ադրբեջանցուն 10 տարվա բանտարկություն է սպառնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 17, 2010 0:16

Մոսկվայի քննչական ծառայությունները քնրեական գործ են հարուցել 11-րդ դասարանի աշակերտ Էդվարդ Մարկարյանի սպանության փաստի առնչությամբ: «Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդվարդ Մարկարյանի դիակի հայտնաբերման առթիվ քրեական գործ է հարուցվել քրերական օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը` որը հանգեցրել է մահվան)»,- հայտնել է Մոսկվայի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոն: Այդ հոդվածով նախատեսվում է 5-10 տարվա ազատազրկում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նշենք, որ Էդիկ Մարգարյանը սպանվել էր սեպտեմբերի 7-ին 9-րդ դասարանի ադրբեջանցի աշակերտ Մամեդի կողմից 501 դպրոցի բակում, որտեղ էլ նրանք սովորել են։ Նրանց միջեւ կռիվ բռնկվել էր դեռ առավոտից, սակայն նրանք պայմանավորվել են շարունակել դասերից հետո։ Կռվի ժամանակ Մամեդը, ով ըմբշամարտով է զբաղվել, ականատեսների վկայությամբ, Էդգարին ուժգին հարվածներ է հասցրել, որոնք էլ բերել են ակնթարթային մահվան։

Որոշ տեղեկություններով, Մամեդն այդ օրը եղել է ալկոհոլի ազդեցության տակլ։ Էդիկի մայրը՝ Աննա Մարգարյանը ավելի վաղ հայտնել էր, որ Մամեդը հրամայել էր ընկերներին նկարահանել կռիվը իր բջջային հեռախոսի վրա: Տեսագրությունը ներկայումս գտնվում է իրավապահ մարմինների մոտ, որպես իրեղեն ապացույց։

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply