Հիմնանորոգվում են Ճամբարակ-Վահան եւ Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 20:29

Համաշխարհային բանկի «Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում» ծրագրի շրջանակում շուտով կավարտվեն Ճամբարակ-Վահան ճանապարհի ջրահեռացման ցանցի, մայթերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքները: Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկվել էր անցած տարի, եւ այն իրականացնում էին երկու կազմակերպություններ` «Կապավոր» ՍՊԸ-ն եւ «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն:

Ճանապարհի ընդհանուր երկարությունը 5,7 կմ է, որից 2009 թ-ին հիմնանորոգվել է 4 կմ-ը, իսկ մնացածը կավարտվի այս տարի: Ինչպես «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի ու ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը` ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 803,7 մլն. դրամ, որից 180 մլն. դրամը ծախսվել է անցած տարվա աշխատանքների արդյունքում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրատվությամբ կառուցվում է նաեւ Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհը, որը ֆինանսավորվում է կառավարության պահուստային ֆոնդից: Աշխատանքներն իրականացնում է «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն:

«Դպրաբակ-Կալավան ավտոճանապարհի հիմանորոգում» ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 310 մլն. դրամ է: Աշխատանքներն սկսվել են սեպտեմբեր ամսին եւ կավարտվեն մինչեւ տարեվերջ: Կ Գետիկ գետի վրա կառուցվում է 42 մետր թռիչքով կամուրջ եւ կոպճապատվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհ: Հիշեցնենք, որ Դպրաբակ- Կալավան ավտոճանապարհը սողանքների հետեւանքով անանցանելի էր դարձել այս տարվա գարնանից , եւ վարորդները սեփական նախաձեռնությամբ բացել էին շրջանցիկ, բայց դժվարանցանելի մեկ այլ ճանապարհ:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply