Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպանը դարձել է թյուրքական աշխարհի գլխավոր «քարտուղար» Սեպտեմբեր 16, 2010 | 17:55

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 20:05

Թուրք դիվանագետ Հալիլ Աքընջըն ընտրվել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար:

Նախկինում Աքընջըն զբաղեցրել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի պաշտոնը: Խորհրդի քարտուղարությունը տեղակայվելու է Ստամբուլում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ստամբուլում սեպտեմբերի 16-ին իր աշխատանքներն է սկսել թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովը:

Գագաթաժողովը բացելով, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե հանդիպմանը քննարկվելու են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Արված աշխատանքը կարեւոր ժառանգություն կլինի ապագա սերունդների համար»,- ասել է նա:

Օրակարգի գլխավոր թեման է լինելու Համագործակցության խորհրդի ստեղծումը՝ Ստամբուլի շտաբ-բնակարանում:

Գյուլը հայտնել է, որ 2011-ին գագաթաժողովը կայանալու է Ղազախստանում:

6 մասնակիցներից այս գագաթնաժողովին մասնակցում էին հինգը՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ղրղըզստանի նախագահները: Ուզբեկստանը ներկայացված է նախագահի ներկայացուցչի մակարդակով:

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply