«էքսկլյուզիվ բացիլ», ու «կիսականացի դեմքով կզող»,- Հմայակ Հովհաննիսյանին անվանել է Հեղինե Բիշարյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 16, 2010 19:53

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը շատ կտրուկ է արձագանքել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հասցեին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանի արած հայտարարությանը, վերջինիս որակելով, որպես «կզող»: Բիշարյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Բոլորիս է հայտնի կզելու ֆանտաստիկ կարողություններով օժտված եւ ժամանակին ազգային տականքի անփառունակ համբավ ձեռք բերած, քաղաքական դաշտում արդեն իսկ ժանգոտված գործիք դարձած Հմայակ Հովհաննիսյանը, որը տարբեր ժամանակներում տարբեր աղբյուրներից սնված փչած ու տրաքած, իր նախադեպը չունեցած էքսկլյուզիվ բացիլ է, որը իր անցած ճանապարհով բոլորիս ապացուցել է, թե քանի անգամ է կզարաններում հայտնվել` սրա նրա դեմ պատվեր կատարելիս, արդյունքում ձեռք բերելով տարբեր պարգեւներ (դրանցից էր Երեւանի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի նախկին երկհարկանի շենքը եւ այլն): Փաստորեն այս անգամ էլ պատահական չի բացել իր աղբանոցը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ կզել է համապատասխան կզարանում հագուրդ տալով ագահ երախին։

Որպես քրիստոնյա մարդ խորհուրդ կտամ կզարաններ գնալիս մեկ-մեկ գաղտնի աղոթել Աստծուն` մեղա գալով կիսականացի դեմքով իր կզող տեսակի ու էության համար:

Իսկ ինչ մնում է Արթուր Բաղդասարյանին, պետք է հպարտորեն ասեմ, որ քաղաքական դաշտում առաջին անգամ Արթուր Բաղդասարյանն ապացուցեց, թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն, սկզբունքայնություն եւ որոշումներ կայացնող քաղաքական գործիչը եւ արժանապատվորեն հրաժարական տվեց, եւ արժանապատվորեն էլ դիմակայեց բոլոր այն դժվարություններին, որոնք ծառացան իր առջեւ։ Այդ ժամանակահատվածում շատ փուչիկներ պայթեցին ու էլի կպայթեն, բայց ՕԵԿ-ը եւ նրա նախագահ Արթուր Բաղդասարյանը, մշտապես լինելով հաստատակամ ու սկզբունքային, իրենց ձեռագիրն ունեն քաղաքական դաշտում։ Ասելիքները շատ են, սակայն առայժմ բավարարվենք այսքանով»։

Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսում Հմայակ Հովհաննիսյանը ՕԵԿ առաջնորդի մասին ասել էր հետեւյալը. «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը դա չի անում, իրեն տղամարդավարի է պահում։ Ասում է. «Ես ի վերջո կուսակցության նախագահ եմ, թող ժողովուրդն ընտրի. կարող է՝ մեզ է ձայն տալիս։ Հո այդ առաջին տեղը ապահովագրված չէ՞, բրոնյա արված չէ՞ Հանրապետականի համար»։

Դիտվել է 1576 անգամ:
Print Friendly

Leave a Reply