“Հայաստանի զինված ուժերում արտակարգ պատահարների քանակը փոքր է”,-Սեյրան Օհանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2010 19:39

Հայաստանի զինված ուժերի պատմության մեջ 2007-ը եղել է այն տարին, երբ մեր կորուստներն եղել են ամենաքիչը: 2010թ.-ի առաջին կիսամյակում` մինչև հունիսի 18-ի դեպքը, Հայաստանի զինված ուժերում արտակարգ պատահարների քանակն երկու անգամ ավելի քիչ էր, քան 2007թ.-ին: Այս մասին Ազգային ժողովի սեպտեմբերի 15-ի նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՊՆ ենթակա զորամիավորումներում և որոշ զորամասերում տեղի ունեցած վերջին ցավալի դեպքերի վերաբերյալ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հարցին ի պատասխան:

Ըստ նախարարի, այս պահին ևս պատահարների քանակը փոքր է: ՙՊարզապես` տեղի ունեցան դեպքեր, որոնք հասարակական հնչեղություն ունեցան, և հասարակությունը մտահոգված է: Կարծում եմ, որ ճիշտ է մտահոգված, բայց, ասենք, այդպիսի լայն հարձակում սկսել նախաՈւսուցչի օրը րարության վրա,ես գտնում եմ` ճիշտ չէ՚,-ասաց նա:

Ս.Օհանյանը վստահեցրեց, որ կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվում է համալիր աշխատանք, կադրային նշանակումներն իրականացվում են` ըստ առանձնահատկությունների: ՙԱյսօր զինված ուժերի հրամանատարական կազմը` իր կարողություններով և ունակություններով, նաև կրթվածության մակարդակով, ամենակատարյալն է նախորդ տարիների հետ համեմատած, որովհետև տարեցտարի կրթության մակարդակը բարձրանում է, և այսօր չկա որևէ հրամանատար, որ չունենա ակադեմիական կրթություն կամ վերապատրաստում ստացած չլինի՚,-հայտնեց նախարարը: Նա վստահեցրեց, որ արտակարգ պատահարների կապակցությամբ հարուցված բոլոր քրեական գործերն անձամբ իր վերահսկողության տակ են:

ՙՄենք ցավում ենք, բայց միևնույն ժամանակ էլ ասեմ, որ համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք: Յուրաքանչյուր ոլորտի հիմնական խնդիրը կանխարգելումն է, իսկ կանխարգելման համար պետք է ուշադրություն դարձնենք ծնող դրդապատճառներին, համապատասխան աշխատանք տանենք այդ դրդապատճառները վերացնելու ուղղությամբ, նաև դա համապատասխան հնչեղություն ստանա ոչ միայն հասարակության մեջ, այլ նաև բանակում, որպեսզի մնացածը դաս քաղեն տվյալ դեպքերից՚,-ասաց Ս.Օհանյանը:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ կառավարության յուրաքանչյուր նիստից հետո անձամբ ինքը կամ իր ներկայացուցիչը իջնում ու հետաքրքրվում են շենքի առջև հավաքված` բանակում մահացած, զոհված երիտասարդների ծնողներին, թե նախարարի հետ արդյոք խնդիր ունեն: ՙՈչ ոք ինձ հետ խնդիր չունի, բոլորի խնդիրները դատական համակարգի հետ են՚,-հայտարարեց պաշտպանության նախարարը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply