Առաջարկվում է այսուհետ Ուսուցչի օրը նշել հոկտեմբերի 5-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2010 19:33

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց ՙՀայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին՚Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակի` ԱԺ փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանի, հիմնավորմամբ, Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers’ Day), որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.-ին` ՅՈՒՆԵՍԿՈի կողմից, և նշվում է ամեն տարի հոկտեմբերի 5-ին: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ.-ին` այդ օրը, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է ՙՈւսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց՚ վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում և հոկտեմբերի 5-ին նշվում է 100-ից ավելի պետություններում: Հայաստանում Ուսուցչի օրը, ՀՀ կառավարության 2001թ.-ի հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ, նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը` որպես ՙՈւսուցչի տոն՚: Սակայն, ըստ Ս.Նիկոյանի, նկատի ունենալով, որ Հայաստանում գործում է ՙՀայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին՚ օրենքը, նպատակահարմար է հարցը կարգավորել օրենքով:

Դիտվել է 2924 անգամ:
Print Friendly

Leave a Reply