Նուրսուլթան Նազարբաեւն իր թեկնածությունը կառաջադրի 2012 թվականի նախագահական ընտրություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2010 16:17

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մտադիր Է իր թեկնածությունն առաջադրել 2012 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, «Խոսքի ազատություն» թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Երմուխամետ Երտիսբաեւը: Նա նշել Է, որ սեպտեմբերի 3-ին ինքն այդ թեմայի շուրջ զրուցել Է երկրի նախագահի հետ:

«Նախագահը 2007 թվականին Սահմանադրության մեջ կատարված ուղղումների համաձայն՝ իրավունք ունի անսահմանափակ թվով իր թեկնածությունն առաջադրել ընտրություններում»,-ասել Է Երտիսբաեւը: Նա նաեւ հերքել Է լուրերն այն մասին, որ 2012 թվականին Ղազախստանում նախագահական ընտրությունների փոխարեն կարող Է հանրաքվե անցկացվել:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply