Սեյրան Օհանյանը չի բացառում պատերազմի վերսկսման հավանականությունը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2010 15:48

Պատերազմի հավանականությունը պաշտպանության նախարարը երբեւիցե չպետք է բացառի: Հայաստանի ԱԺ-ում նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝պատասխանելով պատերազմի վերսկսման հավանականության մասին լրագրողների հարցին: «Ես նրա համար եմ, որպեսզի մշտապես պատրաստ պահեմ մեր երկրին, ագրեսիայի դեպքում մեր ժողովրդի հետ միասին դրան դիմագրավելուն: Իսկ դիմագրավելու առաջին պայմանը համապատասխան մթնոլորտի ստեղծումն է: Կարեւոր է, որ մենք համերաշխ, միասնական մթնոլորտում լինենք:

Բայց այսօր, այս պահին չեմ տեսնում, որ Ադրբեջանը կարող է մարտական գործողություններ սկսել, չնայած իրենց գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ իրենց ուզում են ինչ-որ բաներ հրահրած լինել»,-հայտարարել է նախարարը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից C-300-ի ձեռք բերման հավանականության խնդրին՝ Պնախարարն ասել է. «Մեր ունեցած տեղեկությունները խոսում են այն մասին, որ տվյալ փաստը չի հերքվել, եւ Ադրբեջանը երեւի ձեռք կբերի այդ համակարգը, որը պաշտպանական բնույթի համակարգ է»: Օհանյանը նշել է, որ այդ համակարգից մտավախություն չունի, «մանավանդ, մի քանի անգամ ավելին (քանակությամբ նկատի ունեմ) մենք ունենք այդ համակարգից եւ ավելի լավ ենք տիրապետում, թե այդ համակարգը ինչպես կարելի է գործարկել, ինչպես մարտական վիճակի բերել եւ համապատասխան խնդիր կատարել»:

Դիտվել է 1542 անգամ:
Print Friendly

Leave a Reply