Ժամանակավորապես դադարեցվել էին «Արմավիա»-ի թռիչքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 16:02

Հինգշաբթի առավոտյան «Արմավիա» ընկերության թռիչքների դադարեցման պատճառը, ինչպես  ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, ազգային ավիափոխադրողը կուտակած պարտքերն են «Զվարթնոց» օդանավակայանին:
«Դա մեր կողմից ինչ-որ տեղ պարտադրված, ստիպված քայլ էր: Մեծ պարտքեր էր կուտակել «Արմավիա»-ն: Այս պահին խնդիրը արդեն լուծման փուլում է, բոլոր չվերթները արդեն նորմալ սպասարկվում են: Կարծում ենք եւ հուսով ենք, որ առաջիկայում նմանատիպ խնդիրների առաջ չենք կանգնի», – հավելեց Աբրահամյանը:

Առավոտյանը չէին սպասարկվել Երեւանից Մոսկվա, Սոչի եւ Թել Ավիվ մեկնող «Արմավիա»-ի ինքնաթիռները, իսկ չվերթները կասեցվել էին: Բանակցությունների արդյունքում չվերթները, այնուամենայնիվ, իրականացվել են, թեեւ` ավելի քան մեկ ժամ ուշացումով:

/www.azatutyun.am

Դիտվել է 1660 անգամ:
Print Friendly

Leave a Reply