Պայթյուն Աթենքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 13, 2009 14:24
Հունաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Պանայոտիս Խինոֆոտիսի տան մոտ հուլիսի 11-ին պայթյուն է տեղի ունեցել: Ժամացույցի մեխանիզմով ռումբը պայթել է վաղ առավոտյան հունական մայրաքաղաքի մերձափնյա շրջաններից մեկում: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Դեպքից կես ժամ առաջ տեղի ոստիկանությունն անանուն զանգ է ստացել տեղադրված ռումբի մասինլ, ինչից հետո տան բնակիչները տարհանվել են:
Խինոֆոտիսը Հունաստանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելիս է եղել 2008-ի դեկտեմբերին, երբ Հունաստանում ոստիկանության կողմից 15-ամյա Ալեքսանդրոս Գրիգորոպուլոսի սպանությունից հետո զագվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Այն ժամանակ թե’ Խինոֆոտիսը և թե’ այն ժամանակվա ՆԳ նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսն ազատման մասին դիմում էին ներկայացրել, որը, սակայն, չէր բավարարվել: Իսկ այս տարվա հունվարին երկրի կառավարությունում իրականացված փոխդասավորությունների արդունքում նրանք, այդուհանդերձ, կորցրել էին զբաղեցրած պաշտոնները:
AFP գործակալություն
Լուսանկարը` AFP






Facebook
Tweet This
Email This Post
