Ալլա Պուգաչովան խաղում է “Մուզիկա” ընհատակյա կազինոյում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 16, 2010 15:37

Պուգաչովայի երկրպագուները սկսել են նրան հաճախ տեսնել Տվերսկոյ բուլվարի շենքի մոտ,ուր մի ժամանակ գտնվում էր նրա սիրած կազինոն:

Այդ խաղային ակումբում  պրիմադոննան օգտվում էր հատուկ պայմաններից.նա խաղում էր անվճար,խոշոր պարտության դեպքում ,նրան գումարը վերադարձնում էին:

Կազինոյի փակումից   հետո երգչուհին Տվերսկոյ բուլվարի վրա չերևաց համարյա մեկ տարի,բայց մի քանի շաբաթ առաջ նրա “Մերսեդես”-ը հայտնվեց նախկին խաղասրահի մուտքի մոտ:

Սկզբում Պուգաչովայի  շրջապատում խոսում էին ,որ կազինոյի տեղը բացվել է բրազիլական ռեստորան,որտեղ Ալլա  Պուգաչովան հաճախակի է գնում:Բայց  պարզվեց ,որ նա ռեստորան չի գնում ,այլ նախկին կենտրոնական  կամ ծառայողական մուտքից մտնում է նախկին խաղային ակումբ:Այդտեղ է գտնվում փակ ակումբ,որի մուտքը միայն ակումբային քարտերով է:

Այդ ծրագրի համար նախկին կազինոն իր տարածքից հատկացրել է ոչ մեծ տարածություն:Մյուս դահլիճները հասարակ մահկանացուների համար փակ են ,չնայած ակումբը համարվում է վիճակախաղի`մուտքի մոտ կանգնած էանվտանգության ծառայող:

-Այդ վիճակախաղի ակումբը ոչնչով չի տարբերվում կազինոյից ,-ասում է հաճախորդներից մեկը:-Միայն խաղային ավտոմատները արտաքնապես պարզեցված են: Փողի և ֆիշկաների փոխարեն սարքի մեջ մտցնում ենք քարտ,որը առնում ենք դրամարկղում,այնպես որ պայմանները նույնն են:

Ակումբի հաճախորդը նաև ասաց,որ Ալլա Բարիսովնան նույնպես խաղում է այդտեղ,բայց ոչ թե վիճակախաղի ակումբում այլ փակ մասում:

Դիտվել է 2157 անգամ:
Print Friendly

Leave a Reply