Հայաստանը մտադիր է Թեհրանում անցկացնել Հայկական մշակույթի օրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2010 13:51

Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակիի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, հայ-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Նալբանդյանը նշել է է նաեւ, որ Հայաստանը նախատեսում է Թեհրանում անցկացնել Հայկական մշակույթի օրեր:

Խոսելով Երեւանի եւ Թեհրանի միջեւ քաղաքական երկխոսության մասին` Նալբանդյանը հայտարարել է, որ կողմերը համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, հաղորդում է Fars գործակալությունը:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply