Իսպանիայում ցլարշավի ժամանակ տուժել է 5 հոգի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 13, 2009 14:21

SpainՀուլիսի 11-ին իսպանական Պամպլոնա քաղաքում արդեն մի քանի օր շարունակվող ավանդական ցլարշավի ժամանակ 5 հոգի մարմնական վնասվածք է ստացել, թեև տուժածներից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ մեկ օր առաջ կայացած փառատոնի ժամանակ ցլի զոհ է դարձել մի տղամարդ: Ինչպես հաղորդում է «AP» գործակալությունը, այս դեպքը 1995-ից ի վեր առաջինն է. այն ժամանակ ցուլը սպանել էր 22-ամյա մի ամերիկացի երիտասարդի:

1911-ից ի վեր այս տարի գրանցվել է մահվան 15-րդ դեպքը:

AP գործակալություն

Լուսանկարը` AFP

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply