Բարսելոնան գրպանահատների համաշխարհային մայրաքաղաքն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2010 14:15

2010 թվականին գրպանահատների կողմից կատարված գողությունների թվաքանակով աշխարհի առաջատարը Իսպանիայի Բարսելոնա քաղաքն է: Այդ մասին, չորեքշաբթի գրել է «Կորիերե դելլա սերա» իտալական թերթը, որը հրապարակել է ինտերնետում անցկացված հետազոտության արդյունքները:

Ժողովրդականություն վայելող TripAdvisor տուրիստական ինտերնետ-կայքի կազմած վարկանիշի համաձայն` երկրորդ տեղն զբաղեցնում է Հռոմը, իսկ երրորդը` Փարիզը: TripAdvisor-ի փորձագետներն այս եզրակացությանն են եկել` ուսումնասիրելով զբոսաշրջիկների` կայքում հրապարակված կարծիքները: Հետազոտողները հաշվել են, թե որքան հաճախ են օգտատերերը հաղորդել այն մասին, որ գրպանահատների զոհ են դարձել: Արդյունքում պարզվել է, որ վարկանիշի բոլոր առաջին տասը տեղերը զբաղեցրել են եվրոպական երկրները, ընդ որում այդ տեղերից չորսը բաժին է հասել Իսպանիային: Չորրորդ տեղում Մադրիդն է, որին հաջորդում են Աթենքը, Պրահան, Իսպանիայի Ալիկանտե մարզը, Լիսաբոնը եւ Տեներիֆեն: Տասնյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը:

Դիտվել է 668 անգամ:
Print Friendly

Leave a Reply