Տեղաբաշխվել են 10 տարի մարման ժամկետով պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 16, 2010 13:26

Այսօր  տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական երկարաժամկետ  պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 590 մլն 450 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 330 մլն 450 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 260 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 620 մլն 450 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 051 580 760 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը` 15.4965 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.5000 տոկոս:
Աճուրդին, Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդմամբ,  մասնակցել է 7 գործակալ:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply