Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 16, 2010 13:14

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն երեկ ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում պաշտպանության բնագավառի նոր նպատակների հավելմանը, բազմազգ գործողություններին ՀՀ զորակազմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում պաշտպանական բարեփոխումների և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը:

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի համատեքստում գործընկերության ապագայի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի հարցին ի պատասխան պարոն Սիմոնսը հավաստիացրեց, որ Հարավային Կովկասի գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կշարունակեն մնալ առաջնահերթություն: Իսկ ինչ վերաբերում է գործընկեր երկրների կողմից այդ համագործակցությունն իրենց կարիքներին համապատասխանեցնելուն, ապա Հայաստանի դեպքում դա կատարվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և մի շարք այլ ենթածրագրերի միջոցով, ինչն իր բնույթով օրինակելի է:

ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ ընդգծել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնի կարևորությունը և շնորհակալական խոսքեր ուղղել Ռոբերտ Սիմմոնսին` անցած 7 տարիների ընթացքում նրա կողմից իրականացված արդյունավետ գործունեության համար:

Քննարկումները շարունակվել են նաև հանդիպմանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ընթացքում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply