Կաննի կինոփառատոնն ավարտեց իր աշխատանքը

ՄՇԱԿՈՒՅԹ | | May 25, 2009 12:59

34Ավստրիացի կինոռեժիսոր Միխայել Հանեկեի «Սպիտակ ժապավեն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին: Փառատոնի գլխավոր մրցանակը բաժին է հասել ֆրանսիական «Մարգարե» ֆիլմին (ռեժ. Ժակ Օդրիար): Տղամարդու և կնոջ գլխավոր դերի լավագույն կատարման մրցանակներին արժանացել են համապատասխանաբար ավստրիացի Քրիստոֆ Վալցը` Քվենթին Տարանտինոյի «Անփառունակ տականքներ» ֆիլմի և ֆրանսուհի Շարլոտ Գենսբուրը` փառատոնի ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած դանիացի Լարս ֆոն Տրիերի «Նեռը» ֆիլմի համար: «Նեռը» փառատոնի էկումենիկ ժյուրի կողմից նախորդ օրը «համամրցանակ» էր ստացել:

Կաննի կինոֆառատոնի պաշտոնական կայքէջ
Լուսանկարը` Կաննի կինոֆառատոնի պաշտոնական կայքէջ
Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply