Նոր խաղացողներ «Հատիս» թիմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 16, 2010 11:26

Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլային ակումբը լրջորեն է նախապատրաստվում Եվրոպայի գավաթի առաջկա խաղարկությանը: Այն մեկնարկելու է հոկտեմբերի 28-ին: «Հատիս»-ի հետ նույն խմբում են Նովոսիբիրսկի «Դինամո»-ն, իսրայելական «Էլիտ-Դյոր»-ը: «Հատիս»-ի կազմն  համալրել են  նոր բարձրակարգ ամերիկացի բասկետբոլիստուհիներ` Բրիտանի Դենսոնը, Էրիկա Դեվիսը և Քուիաննա Չանին: Թիմի կազմում կխաղան նաև ԱՄՆ-ում բնակվող Քրիստինե Քեփենեքյանը, ամերիկուհի Ամանդա Ջեքսոնը, ովքեր նաև Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստուհիներ են:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply