Մարտական կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 16, 2010 11:02

Երևանի «Միկա»շախմատի ակումբի գործադիր տնօրեն, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը «Անկախ»-ին տեղեկացրեց, որ «Միկա»-ն  մարտական կազմով կմասնակցի հոկտեմբերի 16-24-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը: «Միկա»-ի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Աշոտ Անաստասյանը: Իսկ «Միկա»-ի կանանց թիմի կազմում կխաղան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը:

Դիտվել է 1420 անգամ:
Print Friendly

Leave a Reply