Արտասահմանցու հետ փախած ադրբեջանցի նախարարի կինը վերադարձել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 16, 2010 10:09

Ադրբեջանի առանցքային նախարարներից մեկի կնոջ հետ կապված աղմուկը հետաքրքիր ավարտ է ունեցել: Հիշյալ տիկինը մի քանի ամիս առաջ ճապոնացի իր ֆիթնեսի մարզչի հետ արտասահման էր փախել: Մի քանի շաբաթ առաջ տիկինը հետ է վերադարձել եւ հաշտվել ամուսնու հետ: «Դիվանագիտական» հարաբերությունների նորմալացումն ու իրենց մասին խոսակցություններն «ասեկոսեներ» համարելը ցույց տալու համար զույգը սկսել է հաճախակի երեւալ մարդկանց մեջ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վստահելի աղբյուրներից «Ազադլըգ»-ին հայտնի է դարձել, որ նախարարն ամուսնալուծվելու մասին փաստաթուղթ էր ներկայացրել դատարան, ինչից երեւում է, որ նա հույս չի ունեցել, որ կինը կվերադառնա: Սակայն, երեւում է` «սիրո» զգացմունքը եւ կառավարությունում աթոռը պահպանելու նրա ցանկությունն ամեն ինչից վեր են եղել եւ ընտանիքը միավորվել է: Լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է ներել դավաճանությունը, նախարարի ընտանիքին մոտ մարդկանցից մեկը պատասխանել է. «Ադրբեջանի վերնախավում նման կանանց սիրում եւ գնահատում են»:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply