Ստրասբուրգի դատարան դիմած ադրբեջանցիները կորել են Փարիզի օդանավակայանում կամ դիմել փախուստի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 16, 2010 3:39

Վաղը՝ սեպտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում պետք է լսի երկու հայց՝ հայ փախստական ընտանիքի հայցն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության եւ ադրբեջանցի փախստականների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Ադրբեջանցիների փախստականների հայցը, սակայն հարցականի տակ է զավեշտալի մի իրողության պատճառով:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ստրասբուրգի իր աղբյուրները, ադրբեջանցի հայտատուները կորել են: Դատավարական ընթացակարգերով՝ լսումներին պետք է մասնակցեին Չիրագով ընտանիքի երկու անդամները՝ Էլհան եւ Ադիշիրին Չիրագովները: Ստրասբուրգում Ադրբեջանի ներկաայցուցիչները գնացել են օդանավակայան դիմավորելու Չիրագովներին, սակայն նրանք չեն եղել Փարիզ-Ստրասբուրգ չվերթի ինքնաթիռում:

Պարզվել է, որ նրանք եղել են Բաքվից Փարիզ մեկնող ինքնաթիռում, սակայն Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում նրանց դիմավորող չի եղել:

Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները չեն բացառում ոչ միայն լեզվի չիմացության պատճառով կորելու, այլեւ փախուստի վարկածը, ըստ որի՝ եղբայրներն օգտվել են եվրոպական վիզայի ընձեռած հնարավորությունից եւ փախել են Շենգենյան այլ երկիր: Այս պահի դրությամբ, ինչպես հայտնեց մեր աղբյուրը. Չիրագովներին դեռ չեն հայտնաբերել:

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին ՄԻԵԴ-ում պետք է կայանան 2 հայցերի լսումներ: Առաջին հայցն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, ներկայացրել է Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակիչ Մինաս Սարգսյանի ընտանիքը, որը 1992թ. հունիսին ստիպված է եղել լքել իր հայրենի գյուղը եւ փասխատական դառնալ: Սարգսյանները փոխհատուցում են պահանջում փախուստի ժամանակ իրենց գույքի կորստի համար: Նրանք նշել են, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում նաեւ գյուղի մշակույթի հուշարձանների, իրենց նախնիների գերեզմանների ավիրման համար:

Մյուս հայցը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության դեմ: Նախկինում Լաչինի շրջանում բնակվող Չիրագովների ընտանիքը փոխահատուցման պահանջ է ներկայացրել Հայաստանին:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply