Թողարկվել է ՙՄարիո Կեմպես՚ արծաթե հուշադրամը

Օրվա լուր | | September 15, 2010 17:20

ՙՙ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված Մարիո Կեմպեսին: Հուշադրամը թողարկվել է ՙՀամաշխարհային ֆուտբոլի արքաները՚ միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է ՙKINGS OF FOOTBALL՚ անգլերեն մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` ՙ100 ԴՐԱՄ՚, որից ներքև Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում ՙ20՚, աջում` ՙ10՚: Զինանշանից աջ ներքևում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` ՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՚ և ՙREPUBLIC OF ARMENIA՚:

Հուշադրամի դարձերեսին Արգենտինայի դրոշի գունային ֆոնի վրա Մարիո Կեմպեսի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերից ձախ եզրաշուրթի մոտ ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում եզրաշուրթի մոտ Մարիո Կեմպեսի ստորագրությունն է: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է` ՙMARIO KEMPES՚:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 925 + 50

Զանգվածը 28,28 + 0,25 գ

Տրամագիծը 38,61 + 0,15 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը մինչև 20000 հատ


ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply