Վարչապետը և Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Պաշտոնական, Օրվա լուր | | September 15, 2010 15:44

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին։
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև ծավալված արդյունավետ փոխգործակցության խորացմանը։
Երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Երևանում 2010 թ. ապրիլին կայացած հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքների ընթացքից։ Մասնավորապես, նա ողջունել է նիստի շրջանակներում թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը և կարևորել հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտի թարմացումը։
Զրուցակիցները հեռանկարային են համարել թեթև, մասնավորապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը։
Խոսելով մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտությունից` վարչապետը կարևորել է երկու երկրներում փոխադարձաբար մշակույթի օրերի կազմակերպումը։

Դիտվել է 1712 անգամ:
Print Friendly

Leave a Reply